1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում դեկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկային ժամերին կգրանցվի +8 աստիճան, դեկտեմբերի 9-12-ին` +7 աստիճան: