Մշակույթ

Երևանում կկայանա Հովհաննես Բադալյանի 90-ամյակին նվիրված համերգ

2 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա Հովհաննես Բադալյանի 90-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 4-ին տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի ծննդյան 90-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգին կմասնակցեն Հովհաննես Բադալյանի սաները, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Հովհաննես Բադալյանի երգացանկի ամենավառ գործերը՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Ասում են թե», «Հորովել», «Մայրիկիս», «Միայն թե մայրս չիմանա», «Քամանչա», «Երկու ընկեր», «Մայրական ձեռքեր», «Սարերի հովին մեռնեմ», «Երևանի ջուրը» երգերը համերգի ընթացքում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստներ Համլետ Գևորգյանի, Արսեն Գրիգորյանի (Մրո) և այլոց կատարմամբ:

Երեկոյի ընթացքում կցուցադրվի արվեստագետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ, կհնչեն նաև նրա կատարումներից: Հովհաննես Բադալյանի գործընկերների՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Օֆելյա Համբարձումյանի, Վլադիլեն Բալյանի, Անժելա Աթաբեկյանի և Ռուբեն Մաթևոսյանի խոսքը կներկայացվի տեսանյութերով:

Համերգը կանցկավի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի» նախաձեռնությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում