Հասարակական

Առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 29-ին սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-27-ի, 29-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 29-ին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 25-28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, նոյեմբերի 29-ին` +11 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում