Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-27-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան: