Սպորտ

Կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարը

1 րոպեի ընթերցում

Կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում նոյեմբերի 16-17 կայացավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջին հուշամրցաշարը, որը կազմակերպվել էր Հարություն Խաչատրյանի սաների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Մրցումային երկու օրերի ընթացքում պատանի ըմբիշները պայքարեցին լավագույնի կոչման համար: Ոսկե մեդալակիրներ դարձան Ռոբերտ Կարապետյանը (42 կգ), Աշոտ Մխիթարյանը (46 կգ), Հովհաննես Ազատյանը (50 կգ), Աշոտ Կիրակոսյանը (54 կգ), Տիգրան Մինասյանը (58 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ) և Կարապետ Այվազյանը (100կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում