Թուրքիայի մեջլիսի պատգամավորների երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) 26-րդ գումարման նստաշրջանի նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:

Նույն օրը՝ նոյեմբերի 17-ին կավարտվի ժամանակավոր կառավարության պաշտոնավարման ժամկետը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի կազմել նոր կառավարություն, որը գործի կանցնի արդեն նոյեմբերի 18-ից:

Թուրքիայի մեջլիսի պատգամավորները նոյեմբերի 22-ին կընտրեն ԹԱՄԺ նախագահին: Քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ստացել է 317 պատգամավորական մանդատ, իսկ մեջլիսի նախագահի ընտրության 1-ին և 2-րդ փուլերում անհրաժեշտ է ստանալ պատգամավորներից 367-ի ձայնը, ԱԶԿ-ն կկարողանա իր թեկնածուին անցկացնել երրորդ փուլով, որտեղ պահանջվում է 276 պատգամավորի ձայն:

Թուրքական «Անատոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքների վերաբերյալ, որոնց համաձայն, նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներով, ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,48 տոկոսն ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ, 317 մանդատ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90 տոկոսը (40 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներառված են նաև արտերկրում քվեարկած քաղաքացիների քվեները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսը: Թուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից և ԺԴԿ-ից:

Ակնկալվում է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդն ընտրությունների պաշտոնական տվյալները կհրապարակի նոյեմբերի 12-ին:

Հայերեն

Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Քասախ համայնքի նախկին ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի