ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության շրջանների մեծ մասումնոյեմբերի9-11-ին, 12-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-11-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 9-11-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև:Նոյեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 9-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, նոյեմբերի 10-ին` +10, նոյեմբերի 11-12-ին` +9 աստիճան: