Հասարակական

Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-11-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Նոյեմբերի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, նոյեմբերի 8-ին` +13, նոյեմբերի 9-10-ին` +10, նոյեմբերի 11-ին` +9 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում