Հասարակական

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 7-9-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Նոյեմբերի 5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, նոյեմբերի 6-ին` +16, նոյեմբերի 7-ին` +14, նոյեմբերի 8-ին` +13, նոյեմբերի 9-ին` +9 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում