Հասարակական

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի գիշերը կնվազի 3-4, ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 3-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, նոյեմբերի 4-ին` +13, նոյեմբերի 5-7-ին` +14 աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում