Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին, 18-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 17-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-18-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում