Ինդոնեզիան ու Հայաստանը հակված են խորացնել հարաբերությունները մի քանի ուղղություններով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի և Հայաստանի միջև տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական համագործակցության ակտիվացման հեռանկարն է ինդոնեզական առաջին բարձրաստիճան պատվիրակության այցի նպատակներից ամենակարևորը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը, եթե մինչ այժմ երկու երկրների միջև առևտրային կապերը եղել են միջնորդավորված, ապա այսուհետև նրանք ցանկանում են տեսնել ուղղակի փոխգործակցություն տնտեսության ոլորտում:

«Մենք Ինդոնեզիայում ունենք նավթ, մեզ մոտ զարգացած է պաշտպանական ապրանքների արդյունաբերությունը, որոնք կարող են հետաքրքիր լինել Հայաստանին: Իհարկե, մենք էլ կարիք ունենք մի կառույցի, որը մեզ կտրամադրի տեղեկություններ Հայաստանում մրցակցային ապրանքների վերաբերյալ, որոնք կարող են գրավիչ լինել Ինդոնեզիայում: Այսպիսով, մենք կկարողանանք զարգացնել երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն առանց երրորդ կողմի»,-ասաց ինդոնեզացի պաշտոնյան:

Նա նշեց, որ բավարարված է Հայաստանի և Ինդոնեզիայի հարաբերությունների ներկա դրությամբ, սակայն և խորհրդարանական, և գործադիր իշխանության մակարդակներում դրանք առավել զարգացնելու ներուժ է տեսնում:

Իրման Գուսմանի կարծիքով` անհրաժեշտ է նաև սերտացնել գործակցությունը միջազգային դիվանագիտության ասպարեզում, որպեսզի տարբեր հարցերի շուրջ երկու կողմի դիրքորոշումները լինեն համընկնող: «Դրանից կշահեն ոչ միայն երկու պետությունները, այլև ողջ տարածաշրջանը: Հայաստանում ունեցած բարձրաստիճան հանդիպումների արդյունքում եկել ենք այն ընդհանրական մոտեցման, որ ցանկանում ենք մեր հարաբերությունները տեսնել ավելի բարձր մակարդակի վրա, ունենալ լիակատար փոխըմբռնում, գործակցել ու աջակցել միմյանց տարբեր հարթությունների վրա»,-ավելացրեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահը:

Նա վերահաստատեց, որ Հայաստանն ու Ինդոնեզիան նախատեսում են ազատ մուտքի արտոնագրային համակարգին անցումը կամ առնվազն դիվանագիտական ու կառավարական անձնագրերի տրամադրումը, որը կհեշտացնի երկու երկրներում ճանապարհորդողների կյանքը: «Այն ենթադրում է, որ մենք կարիք չենք ունենա կրկին դիմել մուտքի արտոնագրի համար, եթե արդեն մեկ անգամ այցելել ենք Հայաստան»,-հայտնեց պաշտոնյան:

Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանը և նրան ուղեկցող 21 հոգուց բաղկացած պատվիրակությունը հոկտեմբերի 13-ին հյուրընկալվել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ինդոնեզիայի Հանրապետությունը աչքի է ընկնում էթնոմշակութային բազմազանությամբ։ Բնակչության շուրջ 88տոկոսը իսլամադավան է, ինչի շնորհիվ երկիրը աշխարհի ամենաշատ մուսուլման բնակիչ ունեցող պետությունն է։

Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 22-ին:2013 թ. հունվարի 15-ից ՀՀ-ում ԻՀ-ի դեսպանն է Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիև): 2014 թ. փետրվարի 3-ից Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն է Աննա Աղաջանյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա