Մաքուր տեխնոլոգիաների ազգային մրցույթում հաղթել է 4-ի փոխարեն 9 թիմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես-գաղափարների ազգային մրցույթի հաղթողները նախատեսված 4-ի փոխարեն 9-ն են:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Արմթեք» 8-րդ համաժողովի շրջանակներում կայացած մրցույթի ժյուրին որոշել է խրախուական մրցանակներ տալ մի քանի թիմերի: Մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել «Նանոհայ» թիմը, որն իր նախագիծը կներկայացնի Սիլիկոնային հովտում:

Մյուս երեք թիմերն են` «ԵՊՀ-Կենսավառելիք», «Սև արև» և «Ֆավնեյշնլ» թիմերը: Նշյալ 4 ստարտափերը կստանան 10 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

«Լայթեք» և «Տեխնոլոգ» թիմերին ժյուրին կհատկացվի 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ լավագույն ուսանողական «Freesol Technologies», «Էկո Վինդոուս» և լավագույն կին ղեկավար ունեցող «Ալկոհոլ» թիմերին տրվել է 1000 ԱՄՆ դոլար:

Երկու օրվա ընթացքում 24 թիմերը ժյուրիին են ներկայացրել իրենց բիզնես-գաղափարները` վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսներ և խնայաղություն ոլորտներից:

Ազգային հաղթողը կներկայացնի իր նախագիծը Cleantech Open-ին` 2015 թվականի նոյեմբերի 19-21-ը Սիլիկոնային հովտում կայանալիք գլոբալ բիզնես-ֆորումին, վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին: Ազգային հաղթողը կստանա հավելյալ ֆինասնավորում:

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել բիզնես-գաղափարներ ունեցող 46 թիմեր, որոնցից կիսաեզրափակիչ փուլ են անցել 30-ը: Դրանցից 24-ն էլ ավարտել են 10-շաբաթյա հատուկ դասընթացներ` մրցունակ բիզնես-մոդելներ մշակելու համար:

Մրցույթն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջականներում, որի նպատակն է Հայաստնում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումը:

Հայերեն

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել. թուրք նախարար

Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է ընդդիմությանը երկրում իշխանությունը զավթելու փորձի համար

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից