Սերժ Սարգսյանը և Իրման Գուսմանը կարևորել են նաև ՀՀ-ի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական կապերի սերտացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (Սենատ) նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, նոր որակ և բովանդակություն են հաղորդում միջպետական հարաբերություներին՝ հնարավորություն ընձեռելով հանգամանորեն քննարկել փոխգործակցության երկկողմ օրակարգը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Ինդոնեզիայի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի այցը նոր շունչ կհաղորդի երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությանը:

Հայ-ինդոնեզական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից հանդիպմանը երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև ակտիվ համագործակցության ձևավորումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ 2013թ. Ջակարտայում Հայաստանի դեսպանության բացումը Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում մեր երկրի ցանկության ևս մեկ վկայություն է:

Սերժ Սարգսյանը և Իրման Գուսմանը կարևորել են նաև Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական կապերի սերտացումն ու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը, այդ նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Հայերեն العربية Русский

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն