Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է 15-ամյակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է կազմակերպության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այն նպաստում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անցած տարիներին ՌՀՄ-ն վերաճել է հեղինակավոր հասարակական կազմակերպության, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծաթիվ հայ համայնքը՝ մոտավորապես 3 մլն մարդ: Դուք ծանրակշիռ ավանդ եք ներդնում մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում, պահանջված աշխատանք եք կատարում մշակույթի, լուսավորության ու կրթության ոլորտում հասարակության համար նշանակալի նախագծերի ու նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասված է նախագահի շնորհավորական հեռագրում, որը զետեղված է Կրեմլի կայքում:

Պուտինը նաեւ նշել է, որ կազմակերպության նման մեծ, բազմակողմանի գործունեությունն անկեղծ հարգանքի է արժանի: Նա համոզված է, որ Միությունն այսուհետեւ էլ կմասնակցի պետության եւ հասարակության կյանքին, իր ավանդը կներդնի Ռուսաստանի հաջող զարգացման եւ նրա միջազգային հեղինակության բարձրացման գործում:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ