ԱՀ վարչապետը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին ներկայացրել է երկրի տնտեսության հիմնական ուղղությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ուսանողներին՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀկառավարությանաշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետկապերիբաժնից, վարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ավանդույթ դարձած այցերն Արցախ: «Ուրախալի է, որ մեր ապագա դիվանագետներն Արցախում ծանոթանում են երկրի ձեռքբերումներին և խնդիրներին, ինչը թույլ կտա ձեզ ավելի արդյունավետ կերպով ներկայացնել մեր շահերը դիվանագիտական ճակատում: Այժմ Ադրբեջանն ավելի ագրեսիվացրել է իր վարքն առաջնագծում, որը զսպելու ուղղությամբ կիրառվում են թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական միջոցներ: Բնականաբար, ցանկալի է քաղաքական գործիքակազմով կանխել էսկալացիան և կարգավորել հիմնախնդիրը. այդ պատճառով ձեր մասնագիտական զարգացումը կարևոր է մեզ համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ուսանողների տարաբնույթ հարցերին ի պատասխան՝ վարչապետը ներկայացրել է տնտեսության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջիկա ծրագրերը:

Աշոտ Ղուլյանը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ հաստատության տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է նաևԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է ապագա դիվանագետների այցն Արցախ ոչ միայն անձնական այլև` մասնագիտական տեսանկյունից: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանն ընդգծել է հանրապետության քաղաքական դաշտում դիվանագիտության աճող նշանակությունը և հույս է հայտնել, որ երիտասարդ դիվանագետները Ղարաբաղ այցելելով և ծանոթանալով երկրամասին ու ժողովրդին` ավելի լավ կպատկերացնեն իրենց մասնագիտական անելիքները հետագայում:

Աշոտ Ղուլյանը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացներին, օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կառուցվածքին ու գործունեությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև` ուսանողները խորհրդարանի նախագահին հարցեր են ուղղել պետական կառավարման համակարգի, խորհդարանի քաղաքական կազմի և համազգային նշանակության հեռանկարային ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին պատվիրակության ղեկավար Վահե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահին դիվանագիտական դպրոցի ուսանողներին ամեն տարի ընդունելու պատրաստակամության և նրանց հետաքրքրող հարցերին համապարփակ պատասխանելու համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով