ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի բանակը լիովին ունակ է ապահովելու երկրի անվտանգությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը լիովին ունակ են ապահովելու իրենց երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց նա:

Հարցին, թե որ պահին ՀԱՊԿ-ն կմիջամտի, Բորդյուժան պատասխանեց, որ Կազմակերպությունը միջամտում է այն դեպքերում, երբ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն ի զորու չի լինում ապահովել սեփական անվտանգությունը եւ կայունությունը երկրում:

«Այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ պետությունը պետք է անձամբ դիմի ՀԱՊԿ-ին` օգնության խնդրանքով: Եթե պետությունը դիմում է նման խնդրանքով, Հավաքական անվտանգության խորհուրդը քննարկում է այդ երկրին օգնություն տրամադրելու հարցը: Դա կարող է լինել քաղաքական, ֆինանսական, կամ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է Անվտանգության խորհրդի որոշումից, բայց հիմքում այն կարեւոր հանգամանքն է, որ պետք է պետությունն անձամբ օգնության խնդրանքով դիմի»,- հավելեց նա:

Հայերեն English Русский

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին