ՌԴ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և չի վերադարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 3-ին, ժամը21.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Պարզվել է, որ Սերգեյ Չոբրինը (ՌԴ քաղաքացի) հանգրվանել է Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կովկաս հոսթելում», որի աշխատակիցներից հաջողվել է ճշտել նրա հեռախոսահամարը:

Բազմաթիվ փորձերից հետո միայն ժամը 24.00-ինհաջողվել է կապ հաստատել Ս.Չոբրինի հետ, ով հայտնել է, որ ինքն անվաս է, սակայն Քարե լճից մոտ 3 կմ հեռավորության վրա մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Ժամը 04.20-ին եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 06.30-ին` վերսկսվել:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու Վ.Սիմոնյանը:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում