Սպորտ

Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան

1 րոպեի ընթերցում

Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան, որտեղ կմասնակցի Երևանյան առաջին կիսամարաթոնին: «Նախևառաջ ես հրավեր էի ստացել մեծ չեմպիոնից` Ռոբերտ Էմմիյանից: Ուզում եմ իմ ներկայությամբ հաճույք պատճառել առաջին հերթին հանդիսատեսին և հայ ժողովրդին, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային և մեր չեմպիոնին: Հայաստանում իմ նկատմամբ միշտ ջերմ են եղել և հյուրընկալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը:

Ջորկայեֆը հավելեց, որ Հայաստանում առաջին բանը, որ պիտի անի, խորոված ուտելն է:

Երևանում 2015թ. հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն` «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածումը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Կիսամարաթոնը կանցկացվի Սպորտի ևերիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ևՀայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո, որին իր մասնակցությունը կբերի նաև աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում