Հասարակական

Հայոց բանակը երաշխիքն է մեր հայրենիքի ապահովության ու անկախության. Արամ Ա

1 րոպեի ընթերցում

Հայոց բանակը երաշխիքն է մեր հայրենիքի ապահովության ու անկախության. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պաշտոնական այցով գտնվում է Շվեյցարիայում, հայտարարություն է արել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինվորների զոհվելու առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

«Խոր ցավով իմացանք մեր զինվորների մահվան մասին: Նրանց ընտանիքներին հայտնում ենք մեր խորազգաց ցավակցությունը եւ հայրական սերն ու օրհնությունը: Մեր զինվորները հերոսներ են ու նահատակներ, որովհետեւ նրանք հայրենիքի, մեր անկախության ու իրավունքների համար իրենց արյունը թափեցին: Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր քաջարի բանակին: Հայոց բանակը երաշխիքն է մեր հայրենիքի ապահովության ու անկախության: Հզոր բանակը նշանակում է հզոր հայրենիք: Վստահ ենք, որ քաջ զինվորները վերանորոգ մարտունակությամբ ձախողության կմատնեն Ղարաբաղի հողային տարածքին մոտենալ փորձող թշնամու բոլոր տեսակի ճիգերը»,- ասվում է Վեհափառ հայրապետի հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում