ՌԴ օդուժը ոչնչացրել է Սիրիայում ԻՊ-ի կազմում կռվող «Ադրբեջանական գումարտակը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիա ժամանելուն պես մի շարք ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կառավարական ուժերի դեմ Հալեպի նահանգում կռվող մարտիկների դիրքերի վրա: Ռուսաստանյան օդուժին ցամաքից աջակցել է սիրիական բանակը: Գործողությունների ընթացքում ոչնչացվել են 120-140 իսլամիստ ահաբեկիչներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Warlifes.ru լրատվական կայքը:

Սիրիայի արաբական բանակի ավագ սպայի խոսքով` ռուսաստանյան օդուժի այդ ավիահարվածները համաձայնեցված էին SAAF-ի հետ, որը հարձակումներ է իրագործում Իրաքից ԻՊ-ին զորավիգ ուժեր եւ սպառազինության մատակարարումներ ապահովող Ռաքքա-Դեյր էս Զոր ավտոմայրուղու երկայնքով: Ավիացիան գրոհել է ռուսաստանյան հետախուզության կողմից հայտնաբերված մարտիկների ճամբարների վրա: Մասնավորապես, հրամանատարի հետ միասին ոչնչացվել են ԻՊ-ի կազմում կռվող «Ադրբեջանական բատալյոնը», Ռաքայում ԻՊ-ի մարտական սնուցման պահեստները եւ շտաբը:

Ալ Կաիդայի Timeturk կայքին տված հարցազրույցում Բաքվից 30-ամյա ադրբեջանցի հրամանատար Մահմուդ Ազերին օրերս հայտարարել էր, որ ներկայում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվում են հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնք ԻՊ-ի մարտիկներ չեն հանդիսանում:

Պատասխանելով Ադրբեջանի նկատմամբ Ալ Կաիդայի ծրագրերի մասին հարցին, Մահմուդ Ազերին հայտարարել էր իր այն ցանկության մասին, «որպեսզի ադրբեջանցիներն իմանան իրական իսլամի մասին»:

Դրա հետ միասին, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` միայն Սիրիայում վերջին երեք տարիների ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցի ահաբեկիչներ: Ադրբեջանական ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են նաեւ ահաբեկչական խմբավորումների կազմում ադրբեջանցի հրամանատարների ոչնչացման մասին:

Ուշագրավ է, որ վերջին շրջանում ոչ միայն ադրբեջանցիներն իրենք են դառնում ահաբեկչական խմբավորումների անդամներ, այլ նաեւ դրանում ներգրավում են իրենց անչափահաս երեխաներին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 3000-ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 350-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Հայերեն

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց