Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սեպտեմբերի 26-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-27-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, սեպտեմբերի 27-30-ին` +29 աստիճան:
Կարդացեք հոդվածը` Русский