Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի քաղաքական ու խորհրդարանական շրջանակների հետ Արցախի հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծ դահլիճում, «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում, սեպտեմբերի 18-ին կայացել է «Ղարաբաղ-Ֆրանսիա» եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի քաղաքական ու խորհրդարանական շրջանակների հետ ունեցած հարաբերությունները: ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը զարգացնելու երկուստեք ձգտումով է բացատրվում Արցախ-Ֆրանսիա բարեկամական կապերի ամրապնդումը, որը կյանքի է կոչվում փոխադարձ այցերի եւ ֆրանսիացի բարեկամների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ցուցաբերվող բարոյական ու այլ կարգի աջակցության միջոցով:

Իր ելույթում Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ինքը տպավորված է այսօրվա միջոցառումներից ու Արցախում ֆրանկաֆոնիայի զարգացումը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդման գործում:

Արցախի ու Ֆրանսիայի բարեկամացած քաղաքների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական ուղով զարգանալու հետեւողական քայլերի կարեւորությունը եւ իրենց պատրաստակամությունը՝ Արցախի բարեկամացածքաղաքների հետ համագործակցել տարբեր ուղղություններով:

Համատեղ նիստի ավարտին մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է, որ նրանք կարևորել են «Ֆրանսիական օրեր Ղարաբաղում» փառատոնի անցկացումը՝ որպես երկխոսության և համագործակցության շրջանակների ընդլայնման հաջողված նախաձեռնություն, բարձր են գնահատել հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը և, այս կապակցությամբ, ողջունել Ստեփանակերտում «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրումը: Բացի այդ, նիստի մասնակիցները համաձայնել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համագործակցության առկա ձևաչափերի հետագա զարգացման համար՝ առաջնորդվելով հավասարության, փոխլրացման և համերաշխության սկզբունքներով։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով