Հասարակական

ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հարավարևելյան շրջաններում սեպտեմբերի 17-18-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև, սեպտեմբերի 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա: Քամին արևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, սեպտեմբերի 18-19-ին` +30, սեպտեմբերի 20-ին` +31, սեպտեմբերի 21-ին` +32 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում