Սպորտ

Յուրա Մովսիսյանի վնասվածքը լուրջ չէ

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանի վնասվածքը լուրջ չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի ստացած վնասվածք լուրջ չէ:

«Մովսիսյանն ազդրի մկանների մասնակի վնասվածք է ստացել: Բայց նա արդեն սկսել է բուժումը, և հնարավոր է, որ նա կմասնակցի «Կուբան»-ի դեմ Ռուսաստանի առաջնության հաջորդ տուրի արտագնա խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել ակումբը:

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Սպարտակ»-ը նվազագույն հաշվով հաղթել էր «Ռոստով»-ին և այդ խաղին մասնակցել էր նաև Յուրա Մովսիսյանն, ով փոխարինվել է 61-րդ րոպեին: «Սպարտակ»-ի գլխավոր մարզչի մեկնաբանությամբ հայ հարձակվող փոխարինվել էր վնասվածքի պատճառով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում