Տարածաշրջանային

Թուրքիայում իրադարձությունները կարող են դուրս գալ Էրդողանի վերահսկողությունից. փորձագետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում իրադարձությունները կարող են դուրս գալ Էրդողանի վերահսկողությունից. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը փորձում է երկրում ստեղված քաղաքական իրավիճակից որոշակի քաղաքական հաշաբաժիններ քաղել: Տեսակետը Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Վիգեն Չեթերյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, քննարկման ժամանակ Չեթերյանը նշեց, որ Թուրքիայի իրադարձությունները բացառապես վերաբերում են երկրի ներքին կյանքին, եւ դժվար է կանխատեսումներ անել, թե վերջնական հաղթանակ ով կտանի` Էրդողանը, թե` քրդերը:

Հարցին, թե թուրքական իշխանություններին կհաջողվի արդյոք կարգավորել քրդական հարցը, վերլուծաբանը պատասխանեց. «Շատ դժվար է այսօր կանխատեսել իրադարձությունների դրական զարգացումը: Կա իրական սպառնալիք, որ Թուրքիայում իրադարձությունները դուրս կգան Էրդողանի վերահսկողությունից։ Այսօր քրդերը շատ ավելի ուժեղ են եւ կազմակերպված քան 80-ականներին։ ԱՄՆ-ի եւ Քրդստանի բանվորական կուսակցության միջեւ կա ռազմական համագործակցություն։ Եվ շատ դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը»:

Լուսանկարը`Վիգեն Չեթերյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում