ԼՂՀ ԿԸՀ ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ներկայացվել

1 րոպեի ընթերցում

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ դեռևս չեն ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ քարտուղար Ռայա Նազարյանը՝ հավելելով, որ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից գրավոր դիմում-բողոքներ՝ ընտրախախտումների վերաբերյալ, կարող են ներկայացնել մինչև օրվա վերջ:

ԿԸՀ պատասխանատուն միաժամանակ նշել է, որ այս ընթացքում բանավոր դիմումներ են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանումներ ստանալու Ընտրական նոր օրենսգրքի այս կամ այն դրույթների վերաբերյալ: Մասնավորապես՝ ի թիվս այլ հարցադրումների, դիմումներ են եղել համայնքի ղեկավարների, այնպես էլ՝ ավագանու անդամների թեկնածուների առումով գրանցված հավասար քվեների խնդրի պարզաբանման վերաբերյալ, որն ըստ օրենսգրքի՝ կորոշվի վիճակահանությամբ: ԿԸՀ քարտուղար Ռ. Նազարյանը տեղեկացրել է, որ այդ հարցը ներկայում քննարկվում է հանձնաժողովներում , իսկ արդյունքները պարզ կլինեն վաղը ժամը 18:00-ին:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով