Պաշտոնական

Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն՝ մասնակցելու Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Մոսկվայում 2014թ. դեկտեմբերին կայացած նախորդ նստաշրջանի որոշումների կատարման ընթացքը, նախանշել Կազմակերպության առաջիկա տարվա ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,անդրադարձ կլինի նաև ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներին: Դուշանբեի նստաշրջանում Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում կստանձնի նախագահությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում