Սերգեյ Լավրով. Ռուսաստանը եւ իսլամական երկրները դաշնակիցներ են ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ մղվող պայքարում
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մահմեդական Նոր տարվա առթիվ այսօր կազմակերպված ընդունելությանը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ իսլամական երկրները «դաշնակիցներ են ահաբեկչության եւ ժամանակակից մարտահրավերների ու սպառնալիքների, քաղաքական ու կրոնական ծայրահեղականության բոլոր դրսեւորումների դեմ մղվող պայքարումե: Նա նշել է, որ Մոսկան «վստահ է, որ արդի աշխարհում տեղ չկա ազգային էգոիզմի եւ քաղաքակրթային բացառիկության համարե: «Միջազգային գործերի նկատմամբ գաղափարախոսայնացված մոտեցումները խարխլում են համաձայնությունը քաղաքակրթությունների միջեւ, որը մեզ բոլորիս անհրաժեշտ էե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: