Տարածաշրջանային

Իրաքում թուրք բանվորներին առևանգած խումբը հայտնել է իր նախապայմանները

1 րոպեի ընթերցում

Իրաքում թուրք բանվորներին առևանգած խումբը հայտնել է իր նախապայմանները

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարզադաշտի շինարարությունում աշխատող 18 թուրք բանվորներին առևանգած շիական խմբավորումը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով իր պահանջները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Իրենց «Մահապարտների խումբ» անվանող շիա մուսուլմանները տեսանյութում, որտեղ երևում են նաև առևանգված թուրքերը, հայտարարել են, որ բանվորներին ազատ արձակելու դիմաց Էրդողանը պետք է կատարի իրենց պահանջները:

Մասնավորապես նրանք պահանջել են թույլ չտալԹուրքիայի տարածքովզինված անձանց մուտքը Իրաք, դադարեցնել Քրդստանից գողացված վառելիքի հոսքը Թուրքիայով: «Մահապարտների խումբը» պահանջել է դադարեցնել թուրքական ուժերի կողմից Իրաքում մի շարք տարածքների շրջափակումը: Նրանք հայտարարել են, որ իրենց պայմանները չկատարելու դեպքում Իրաքում գտնվող Թուրքիայի ներկայացուցիչները և շահերը ծանր վնասներ կկրեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում