Հասարակական

Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով: Քամին հարավարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 12-16-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +33 աստիճան, սեպտեմբերի 13-16-ին` +32 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում