Դաղլըջայում թուրք-քրդական բախման ժամանակ 31 թուրք զինվորական է սպանվել. ANF

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգի Գեվեր քաղաքին կից Դաղլըջայի Գելիե Դոսքի վայրում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած թուրք-քրադական բախումների ժամանակ Թուրքիայի զինված ուժերը կորցրել են 31 զինծառայողներ, որոնցից մեկը փոխգնդապետ` Իլքեր Չելիքջան անունով, 6 զինծառայողներ էլ վիրավորվել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ANF լրատվական կայքը` հղում կատարելով այդ մասին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) արած հայտարարությանը:

PKK-ն նշել է, որ սպանվածների թիվն ավելին է, սակայն, այն դեռեւս հստակեցված չէ` հավելելով, որ բախման ժամանակ PKK-ն կորուստներ չի ունեցել:

Նշվում է, որ բախումները թուրքական ԶՈւ ցամաքային եւ օդային ուժերի հետ շարունակվել են մինչեւ առավոտյան սեպտեմեբերի 7-ը, որի ժամանակ թուրքական կողմը քրդերի դեմ միսկետային եւ ֆոսֆորային ռումբեր է կիրառել:

Ըստ քրդական կողմի` բախումներում թուրքական ԶՈւ-ի զոհվածների եւ վիրավորների թիվն ավելի է: Թուրքական բանակի զոհված զինվորների դիակները մնացել են քուրդ ապստամբների վերհասկողության տակ: Ներկայում Թուրքիայի ԶՈւ-ն քուրդ գյուղացիների միջնորդությամբ բանակցություններ է տանում զինծառայողների դիակները վերցնելու համար:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Դաղլըջայում զոհված իր զինծառայողների թիվը չի հայտնել: Reuters-ը, հենվելով սեփական աղբյուրների վրա, հայտնել էր, որ թուրքական կողմը Դաղլըջայում 16 զինծառայող է կորցրել:

Հայերեն English

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են