Սպորտ

Գարրի Կասպարովը շնորհավորել է Լևոն Արոնյանին

1 րոպեի ընթերցում

Գարրի Կասպարովը շնորհավորել է Լևոն Արոնյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը շնորհավորել է Լևոն Արոնյանին` Սենթ-Լուիսում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Շախմատային աշխարհն ավելի լավն է, երբ Արոնյանը լավ է խաղում: Շնորհավորում եմ Լևոն Արոնյանին Սենթ Լուիսում տոնած հաղթանակի կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կասպարովը գրառրել է «Թվիթերի» իր էջում:

Հայկական շախմատի առաջատար, շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող ուժեղագույն մրցաշարում: «Սինքֆիլդի գավաթ»-ի խաղարկության վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` Արոնյանը դարձավ այս մրցաշարի հաղթողը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում