Հասարակական

ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-7-ին շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 3-ին կգրանցվի +33 աստիճան, սեպտեմբերի 4-5-ին` +35, սեպտեմբերի 6-7-ին` +33 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում