Միջազգային

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Գերման Ստերլիգովը

5 րոպեի ընթերցում

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Գերման Ստերլիգովը

ՄՈՍԿՎԱ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս գործարար Գերման Ստերլիգովին ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Երեւան-Մոսկվա ինքնաթիռի վայրէջքից րոպեներ անց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, գործարարի ձերբակալման վերաբերյալ լուրը ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը: Նախնական տեղեկություններով` գործարարին ձերբակալել են մաքսային ծառայության աշխատակիցները` ՌԴ-ի սահմանը հատելիս:

«Այսօր երեկոյան ժամը 5-ին նա Երեւանից ժամանել է Մոսկվա եւ պետական սահմանը հատելիս նրան ձերբակալել են: Ամենայն հավանականությամբ` գործարարի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հետ»,- հայտնել է փաստաբանը:

Բաքվի Նասիմիի շրջանի դատարանը հուլիսի 28-ին«ԳերմանՍտերլիգովիընկերություններիխմբի»տնօրեններիխորհրդինախագահԳերման Ստերլիգովիեւ մյուսների դեմ դատական գործ է հարուցել «պետության դեմ հրապարկային կոչեր հնչեցնելու» եւ «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքներով:

Դատարանը ռուսաստանցի հայտնի մեծահարուստ գործարար Գերման Ստերլիգովին «ձերբակալելու» որոշում է ընդունել, ինչի հետ կապված նրա նկատմամբ «միջազգային որոնում» է հայտարարվել:

Նշվում էր, որ ներկայում Գերման Ստերլիգովին «բերման ենթարկելու» եւ հետաքննություն սկսելու համար Ինտերպոլի Ադրբեջանի ազգային բյուրոն «անհրաժեշտ հետաքննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ» է անցկացնում:

«ՎԿոնտակտե» սոցցանցի իր պաշտոնական էջում մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ քերական գործ հարուցվելու մասին լուրը՝ Ստերլիգովը նշել էր, որ այդպես է ադրբեջանական կողմն արձագանքել ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ խաղաղ կլոր սեղան անցկացնելու մասին իր առաջարկին:

«Նշանակումէ`վախենումենպատմականորենՂարաբաղիպատկանելությանմասինթեմայի փաստերովբացքննարկումից:Հայերըչենվախենումբացքննարկումից,ռուսներըչենվախենում: Իսկադրբեջանցիներիմոտհիսթերիաեւսպառանալիքներեն:Ի՞նչկարողէդանշանակել», - նշել էր նա:

Մոսկվայից Շուշի վերադարձած Ստերլիգովը դիմել էր ադրբեջանցիներին,«որպեսզիեւս մեկանգամհրապարակորենհաստատվիանվիճելիեւբացարձակպատմական ճշմարտությունը.Ղարաբաղըվաղնջականհայկականհողէ»:

«Առանցբացառությանբոլորհնամյատարեգրությունները,պահպանվածքարտեզները,հին գերեզմանոցներըեւգերեզմաններըխոսումենայնմասին,որՂարաբաղըհնամենիհայկական հողերիմասէ»,- հայտարարել է Ստերլիգովը:

«Լենտա.ռու» կայքին տված հարցազրույցում Ստերլիգովը մեկնաբանել է իր ԼՂՀ տեղափոխվելու պատճառները.«Այստեղշատգեղեցիկէ,ինչպեսքաղցրաբույր այգում,եւշատջրայինպաշարներկան:Բայցգլխավորը`այստեղզարմանալիժողովուրդէ,որը պահպանելէիրավանդույթներըեւհաղթելէպատերազմում՝մեծԱդրբեջանիհետ:Եւայստեղ բացարձակապեսհանցագովորությունչկա»:

Ինչպես ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել էր Ստելիգովի օգնական Պոլինա Սիրոտան, գործարարը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությանը, որ «առանց Բաքվի թույլտվության ԼՂ մեկնելու համար» Գերման Ստերլիգովը հայտնվել է ադրբեջանական տխրահռչակ «սեւ ցուցակում»,գործարարիփաստաբանԱրթուրՀայրապետովնասել էր, որ նա այդ քայլին գնացել է միանգամայն գիտակցված եւ հավելել.«Կարծումեմ,դանրահամարմիեւնույնէ»:

Մեկնաբանելով զրպարտության մեղադրանքով Ռուսատանում իր եւ իր փաստաբանի դեմ բացված քրեական գործով տեղեկատվությունը, Ստերլիգովը հայտարարել էր, որ ինքը«թքածունիԱդրբեջանիցեւԻսրայելիցսադրիչներիապարդյունճիգերիվրա,որոնքփորձում են օգտագործելիրավաբանականմեխանիզմներեւթույլչտալիրենվերադառնալԼՂՀ»:

Ռուսաստանում Ստերլիգովի դեմ մասնավոր բնույթի քրեական գործը հարուցվել է Իսրայելի բնակչուհի Միլանա Գորենշտեյնի կողմից այն հիմնավորումով, որ, իբր, գործարարը «վիրավորել» է նրա անձը: Նա նաեւ Մոսկվայի փաստաբանների պալատին խնդրել է կարգավիճակից զրկել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովին: Այդ դատական գործի մասին հայտնի դառնալուց հետո հուլիսի սկզբին Մոսկվայում եղած ժամանակ իրավապահ մարմինները չեն հետաքրքրվել Ստերլիգովի անձով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում