Եվրոպա

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Առաջիկայում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լատվիայի սահմանին կտեղակայվեն լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Ռայվիս Մելնիսը։

«Լուծումների որոնում է կատարվում արևելյան սահմանը լրացուցիչ ռադարներով ու կալանման համակարգերով ապահովելու համար։ Մենք չենք կարող 100 տոկոսով բացառել որևէ անօդաչու թռչող սարքի ներթափանցման հնարավորությունը։ Սակայն մենք կաշխատենք կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգերը` երկինքն անվտանգ պահելու համար», - Մելնիսի խոսքերն է մեջբերում LSM լրատվական հարթակը։

«Արդեն գտել են լուծումներ, որոնք առաջիկայում թույլ կտան լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տեղակայել», - հավելել է նա։

Ռուս-ուկրաինական հակամարտության վերջին ամիսների ընթացքում Լատվիայում Ռուսաստանի տարածքից անօդաչու թռչող սարքերի ներթափանցման դեպքեր են արձանագրվել։ Ըստ երկրի իշխանությունների՝ դրանցից մեծ մասն ուկրաինական ԱԹՍ-ներ են, որոնք արձակվել են Ռուսաստանում թիրախների ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում