Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հունիսի 26-ին ուկրաինական գերությունից վերադարձվել է 160 ռուսաստանցի զինծառայող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 160 ռազմագերի։ Վերադարձած ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում», - հայտնել են ռազմական գերատեսչությունում։

Գերատեսչությունում հայտարարել են, որ անհրաժեշտ հոգեբանական ու բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո ռուսաստանցի զինծառայողներին կտեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում հետագա բուժում ստանալու և վերականգնում անցնելու համար։

Նշվում է, որ ՌԴ զինծառայողների՝ գերությունից վերադառնալիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է գերիների փոխանակումը։ Նա սոցցանցերում գրել է, որ բոլոր 160 անձինք գերության մեջ էին գտնվում 2022 թվականից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում