Ռուսաստան

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը մահացել է 73 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Միացյալ ՎՏԲ լիգան։

«Միացյալ ՎՏԲ լիգան իր խորին ցավակցությունն է հայտնում Սերգեյ Բորիսի Իվանովի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին և գործընկերներին», - ասվում է գրառման մեջ։

Իվանովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2001 թ. մարտի 28-ից մինչև 2007 թ. փետրվարի 15-ը։ Այնուհետև նա նշանակվել է Ռուսաստանի վարչապետի առաջին տեղակալ, ապա փոխվարչապետ։

2011-2016 թթ. նա ղեկավարել է ՌԴ նախագահի գրասենյակը, իսկ 2016 թ. օգոստոսի 12-ին դարձել է նախագահի շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2026 թ. փետրվարի 4-ը։ Իվանովը նաև ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ էր։

Իվանովը բասկետբոլի երկրպագու էր և բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգայի հիմնադիրներից մեկն էր։ 2014 թվականից նա այդ լիգայի պատվավոր նախագահն էր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում