Թուրքիայի պատմության մեջ առաջին արտահերթ ընտրությունների մեկնարկը տրվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին հանձնարարել է սկսել նախապատրաստվել արտահերթ ընտրություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, որոշումն ընդունվել է խորհրդարանի նախագահ Իսմեթ Յըլմազի հետ Էրդողանի միջեւ երեկ երեկոյան երեք ժամ տեւած հանդիպման ժամանակ: Օգոստոսի 23-ին ավարտվել էր կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը, որն արդյունք չէր տվել:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր արտահերթ ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացվելու հնարավորության մասին:

«Չնայած խորհրդարան անցած բոլոր կուսակցությունների հետ անցկացված բանակցություններին` նախարարների խորհուրդ չի հաջողվել ստեղծել: Այդ պատճառով նախագահը որոշում է ընդունել նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին», - ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Արտահերթ ընտրությունները, որոնք նախատեսված են թուրքական սահմանադրությամբ նախորդ ընտրություններից հետո 45 օրվա ընթացքում հաղթած կուսակցության կողմից կոալիցիոն կառավարություն ձեւավորելու անհնարինության դեպքում, Թուրքիայի պատմության մեջ պետք է անցկացվեն առաջին անգամ: Նախընտրական ժամանակաշրջանում երկիրը պետք է ղեկավարի ժամանակավոր կառավարությունը, որը պետք է ստեղծվի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամներից: Մյուս երկու խորհրդարանական կուսակցությունները` Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժումը (ԱՇԿ) հրաժարվել են ժամանակավոր կառավարությանը մասնակցությունից, նրանց տեղը պետք է զբաղեցնեն անկուսակցական նախարարներ:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանականներ ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել են 20 քաղաքական կուսակցություններ: Ընտրություններում իշխող ԱԶԿ-ը հավաքել է ընտրողների 40,9 տոկոս ձայները, ԺՀԿ-ը` 25 տոկոս, ԱՇԿ-ը` 16,3 տոկոս եւ ԺԴԿ-ը` 13,1 տոկոս ձայներ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա