Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել «Սինքֆիլդի գավաթ 2015»-ում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել «Սինքֆիլդի գավաթ 2015»-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում հաջող մեկնարկ է գրանցել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կահքից,անդրանիկ տուրում նա սպիտակ խաղաքարերով մրցել է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտիայի 39-րդ հասել հաղթանակի:

Մյուս խաղատախտակների շուրջ գրանցվել են հետևյալ արդյուքնները.

Կարլսեն-Թոփալով` 0:1,

Նակամուրա-Անանդ` 1:0,

Գիրի-Գրիշչուկ` 1:0,

Սո-Վաշյե-Լագրավ` 0:1:

Երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում