Արմեն Մուրադյանը լսել է ապագա մարզային բժիշկների մտահոգություններն ու առաջարկությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ընթացիկ տարում մարզերից նպատակային կլինիկական օրդինատուրա ընդունված ուսանողների հետ և քննարկել նրանց հուզող մի շարք հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օրդինատուրայում ուսանելուց հետո Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տարբեր մասնագիտություններով սովորող ավելի քան երեք տասնյակ երիտասարդի առջև դրված է մինչև հինգ տարի մարզում աշխատելու պայման, որն ամրագրված է պայմանագրով:

Ողջունելով ապագա բժիշկներին` նախարարը կարևորել է մարզերի առողջապահական խնդիրների լուծումը, մարզային բժշկական կազմակերպությունների երիտասարդ որակյալ կադրերով ապահովումը: Նա նշել է, որ կլինիկական օրդինատորները պայմանագրային հարաբերությունների ողջ ընթացքում լինելու են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

Օրդինատորները ներկայացրել են նեղ մասնագիտացման հետ կապված իրենց մտահոգություններն ու առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտերկրում վերապատրաստվելու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև մարզային բժշկական կենտրոնները նորագույն սարքավորումներով հագեցնելու խնդիրին:

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին անկաշկանդ քննարկման համար` մեծապես կարևորելով երիտասարդների շարունակական բժշկական կրթության զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը, մաղթելով երիտասարդներին նորանոր մասնագիտական հաջողություններ: Արմեն Մուրադյանը հորդորել է ուսանողներին նեղ մասնագիտական ուղղություն ընտրելիս ճիշտ գնահատել սեփական կարողություններն ու գիտելիքները: Նախարարը նշել է, որ մարզը ևս պետք է շահագրգռված լինի, որպեսզի որակյալ բժիշկը վերադառնա և ամրապնդվի այնտեղ: Արմեն Մուրադյանի խոսքով` մասնագիտական գործունեության սկզբում մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից