Տարածաշրջանային

Թուրքիայից փախած դատախազներն ապաստան են խնդրել Գերմանիայում

3 րոպեի ընթերցում

Թուրքիայից փախած դատախազներն  ապաստան են խնդրել Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից փախած «Էրգենեկոն» հեղաշրջման գործի եւ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի դատախազներ Զեքերիա Օզն ու Ջելալ Քարան քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել են Գերմանիայի դաշնային դատախազություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, ըստ թուրքական «Սյոզչու» թերթի, փախստական դատախազների խնդրանքը Բեռլինի կողմից բավարարվելու հավանականությունը մեծ է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայից փախուստի դիմելու ժամանակ դատախազներն իրենց հետ խիստ կարեւոր գաղտնի փաստաթղթեր են տարել: Նրանք գերմանական կողմին խոստացել են ապաստան ստանալու դիմաց հանձնել իրենց մոտ եղած փաստաթղթերը, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղեկություններ են պարունակում Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կոռուպցիոն գործարքների մասին:

Թուրքիան որոշ ժամանակ առաջ հայտարարել է, որ երկրից փախուստի դիմած դատախազներ Օզն ու Քարան, առաջինը հայտնվել են Վրաստանում, եւ իբր, այնտեղից էլ անցել են Հայաստան: Սակայն, այն բանից հետո, երբ ՀՀ անվտանգության ծառայությունը հերքել էր թուրք դատախազների Հայաստան ժամանելու մասին լուրը, Անկարան անմիջապես հայտարարել է, որ նրանք գտնվում են Գերմանիայում:

Զաքերիա Օզն ու Ջելալ Քարան 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիան ցնցած` «Մեծ կաշառք» կոչված կոռուպցիոն սկանդալը բացահայտած բարձրաստիճան դատախազներն են: Այդ ժամանակ մերկացվել էին Էրդողանի որդու, դստեր եւ փեսայի, ինչպես նաեւ մի քանի նախարարների եւ նրանց որդիների մասնակցությամբ միլիարդների հասնող կոռուպցիոն գործարքները:

Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Այդ խայտառակությունը կոծկելու նպատակով, Էրդողանի հրամանով Զաքերիա Օզն ու գործը ղեկավարող մյուս դատախազները հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից, եւ նրանց նկատմամբ դատական գործեր հարուցվեցին:

Էրդողանի հանձնարարությամբ` աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը «գյուլենականներից մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում