Մշակույթ

Սերժ Թանկյանը տոնում է 48-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը տոնում է 48-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայռոք երաժիշտ և երգահան, System of A Downայլընտրանքայինմետալ-ռոքխմբիմենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 21-ին դառնում է 48 տարեկան: Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ: System of A Down ռոքխմբիհետ նա ձայնագրել է հինգ ալբոմ, և երկու առանձին ալբոմներ` «Elect The Dead» և «Imperfect Harmonies», SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ:

Սերժ Թանկյանը Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։ 1990-ական թվականների սկզբին հանդիպել է Դարոն Մալաքյանի հետ, ում հետ էլ որոշել են նոր ռոք խումբ ստեղծել։ Թանկյանն ունի սեփական Serjical Strike ձայնագրման ստուդիան: «Ես ամենաանգրագետ երաժիշտն եմ. ռոք չեմ սովորել, նույնիսկ դաշնամուրի դասեր չեմ անցել: Շատ կարևոր է ուղղակի երաժշտությամբ դաստիարակվելը: Կոմիտասի երաժշտական դպրոցը կարող է Ջուլիարդի նման լինի, որպեսզի օտարները գան Հայաստան և սովորեն: Երբ ես սկսեցի երաժշտությամբ զբաղվել, ինձ համար դա ընտրություն չէր, 15-20 տարեկան էի, եզրակացրի, որ դա է իմ կյանքի ճամփան»,- իր մասին ասել է երաժիշտը:

Թանկյանը նաև ակտիվոերն հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությանընթացքում 2015 թվականի ապրիլի 23-ին System of a Down խումբն աննկարագրելի համերգ պարգևեց հայ հանդիսատեսին Երեւանի Հանրապետության հրապարակում: Հրապարակն ու հարող փողոցներն ամբողջությամբ լի էին մարդկանցով,համերգն անցավ հորդառատ անձրևի ներքո:

Ռոք երաժշտի ծննդյան օրվա առիթով «Արմենպրես»-ը հրապարակում է հետաքրքիր կադրեր Երևանում կայացած աննախադեպ համերգներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում