Ջենիֆեր Լոուրենսն ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է դարձել Forbes-ի վարկածով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Ջենիֆեր Լոուրենսն աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է ճանաչվել Forbes-ի վարկածով: Վերջին 12 ամսվա ընթացքում 25-ամյա Լոուրենսը վաստակել է 52 մլն դոլար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

15,6 մլն դոլար պակաս է վաստակել երկրորդ տեղը գրաված եւս մեկ ամերիկուհի՝ Սքարլեթ Յոհանսոնը (35,5 մլն դոլար): Երրորդ տեղում «Լրտեսը» կինոնկարի աստղ Մելիսա Մաքքարթին է , որը վաստակել է 23 մլն դոլար:

Ինչպես նշում է Forbes-ը, Ջենիֆեր Լոուրենսին հիմնական եկամուտը բերում են նկարահանումները «Քաղցած խաղեր» եռերգությունում: 2015 թվականին թողարկվելու Է «Ջոյ» ֆիլմը, որում նա գլխավոր դերն է խաղացել: Բացի այդ, դերասանուհու բանկային հաշիվը նկատելիորեն համալրվել է Dior-ի հետ կնքված պարտավորագրի շնորհիվ:

Վարկանիշի միակ ոչ ամերիկուհին է դարձել չինուհի Ֆան Բինբինը, որը գլխավոր դերն է խաղացել «Շիկահեր հարսնացուն Լուսնային Թագավորությունից» ֆիլմում: Վերջին 12 ամսում նա վաստակել է 21 մլն դոլար:

Հինգերորդ տեղում Ջենիֆեր Էնիսթոնն է (16,5 մլն դոլար), վեցերորդում՝ Ջուլիա Ռոբերթսը (16 մլն դոլար), յոթերորդում՝ Անջելինա Ջոլին, որը հորիզոնականը կիսում է Ռիզ Ուիզերսփունի հետ (15 մլն դոլար):

Ընդհանուր առմամբ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակի 18 մասնակիցները տարվա ընթացքում վաստակել են 281 մլն դոլար՝ չհաշված հարկերը: Ինչպես նշում է Forbes-ը, աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշի մասնակիցների եկամուտը (ցուցակում նրանք 34-ն են) նույն այդ ժամանակաշրջանում կազմել է 941 մլն դոլար:

Միայն չորս դերասանուհիներ են վաստակել ավելի քան 20 մլն դոլար, մինչդեռ դերասանների թվում այպիսիք արդեն 21-ն են: Forbes-ի «կանանց» վարկանիշում տեղ գրավելու համար հարկավոր էր վաստակել առնվազն 6 մլն դոլար, «տղամարդկանց տարբերակում» ներառել են առնվազն 13 մլն դոլար վաստակածներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` REUTERS

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո