ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները գտել են նիհարելու հեղափոխական եղանակ, որը որեւիցե գործողություն չի պահանջում. ճարպային բջիջների ներսում «ծագումնաբանական փոխարկիչի» շնորհիվ հնարավոր կլինի նիհարել նույնիսկ քնած ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է HealthDay Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով New England Journal ofMedicine հանդեսում հրապարակված հետազոտությունը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները փորձեր են կատարել լաբորատոր մկների վրա: Ճարպային բջիջների ներսում փոխելով գենը՝ գիտնականները կարողացել են արագացնել մետաբոլիզմը, ինչի շնորհիվ ճարպի ավելցուկներն ինքնուրույն այրվել են:
Փորձերի արդյունքում մկները կորցրել են իրենց քաշի կեսն՝ ըստ որում չնվազեցնելով գործածվող սննդի քանակը եւ չմեծացնելով ֆիզիկական ակտիվությունը:
Գիտնականների տեսակետով՝ իրենց հայտնագործությունը կարող Է ճեղքում դառնալ ճարպակալման բուժման բնագավառում: «Այն դարձել Է մեր հասարակության իսկական ժանտախտը, ուստի ճարպակալման գործընթացը հետ շրջելու հնարավորությունը վիթխարի սոցիալական նշանակություն կունենա»,- պարզաբանել Է հետազոտության հեղինակներից մեկը:
HealthDay Reporter-ի տվյալներով՝ այս պահին ճարպակալումից տառապում Է ավելի քան 500 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: