Տարածաշրջանային

Թբիլիսիում հայ-վրացական դպրոց է կառուցվում հազար աշակերտի համար

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում հայ-վրացական դպրոց է կառուցվում հազար աշակերտի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Մետրոմշենի (Մետրոշին) հայաշատ ավանում կառուցվում է հայ-վրացական թիվ 103 դպրոցը, որը նախատեսված է հազար աշակերտի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

«103-րդ հանրային դպրոցի կառուցումն ամենամասշտաբային նախագծերից մեկն է, ավելին, վերջին 20-30 տարում նման մեծության դպրոց չի կառուցվել»,- հայտարարել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամարա Սանիկիձեն, ով տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:

«Նախագիծը կարեւոր է, նկատի ունենալով այն, որ դա խառը դպրոց է, վրացական դպրոց, որտեղ կա բավականին մեծ հայկական հատված… Մենք առավելագույնս ջանում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին, որպեսզի նրանք լիարժեք ու լավ ինտեգրվեն ուսումնական գործընթացին»,- նշել է Սանիկիձեն:

Նոր դպրոցը համապատասխանելու է ժամանակակից չափորոշիչներին: Նախագծի արժեքը շուրջ 5,5 մլն լարի է: Նոր դպրոցի կառուցման աշխատանքներն սկսվել են այս տարի եւ կավարտվեն եկող տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում