Հասարակական

Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքն օգոստոսի 15-19-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օգոստոսի 15-19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա:

Երևանում օգոստոսի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 15-16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, օգոստոսի 17-18-ին` +39, օգոստոսի 19-ին` +40 աստիճան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում