Տարածաշրջանային

Էրդողանը փակ հանդիպում է ունեցել «Համաս»-ի առաջնորդի հետ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը փակ հանդիպում է ունեցել «Համաս»-ի առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պաղեստինի Գազայի հատվածը փաստացի վերահսկող «Համաս» կազմակերպության քաղաքական թեւի առաջնորդ Հալիդ Մեշալի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, մեկ ժամից ավել տեւած հանդիպումն անցել է փակ դռների հետեւում: Հանդիպման ժամանակ կողմերի միջեւ քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Համաս»-ի առաջնորդի հետ հանդիպել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Այս հանդիպումը, որը տեւել է 2,5 ժամ, նույնպես անցել է մամուլի համար փակ պայմաններում:

Պաղեստինյան «Համաս» կազմակերպությունը, որը պայքարում է Պաղեստինը որպես անկախ պետություն հռչակելու համար, Արեւմուտքի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կառույց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում