Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքն օգոստոսի 12-16-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 4-6 աստիճանով:
Երևանում օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, օգոստոսի 13-16-ին` +40 աստիճան: