Արայիկ Հարությունյանն ընդունել է Մելքոնյան վարժարանի մի խումբ շրջանավարտների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 9-ին ընդունել է Մելքոնյան վարժարանի՝ տարբեր տարիների մի խումբ շրջանավարտների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ճանաչողական այցով ժամանել են Արցախ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանն ուրախություն է հայտնել իրենց հանգիստը հայրենիքում կազմակերպելու համար և նշել, որ Արցախը միշտ գրկաբաց է իր զավակների և բարին կամեցող բոլոր այցելուների առջև: Ներկայացնելով հայ բարերաների միջոցներով Արցախում իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական ծրագրերը և հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում՝ վարչապետն ընգծել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը լավագույն խողովակներից է սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի սոցիալ-տնտեսական ծրագրերում ներգրավելու համար:

«Նշանակալի է հիմնադրամի դերը հատկապես ճանապարհաշինության և կրթության ոլորտներում: Կառավարության հետ համաֆինանսավորմամբ Արցախում արդեն ավարտին է հասցվում դպրոցաշինության ծրագիրը, իսկ ճանապարհաշինության ուղղությամբ ռազմավարական նշանակության ձեռնարկ է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցումը, որը կավարտվի մի քանի ամսից: Առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի միջոցներով մեկնարկել մի ծրագիր, որի շրջանակներում 5 երեխա ունեցող ընտանիքներին բնակարան է տրվելու»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ափսոսանք է հայտնել արտերկրի հայաշատ վայրերում գործող հայկական կրթօջախների, մասնավորապես, Մելքոնյան վարժարանի փակման վերաբերյալ՝ շեշտադրելով դրա բացասական հետևանքները սփյուռքում հայապահպանության և մատաղ սերնդի հայեցի ու համամարդկային դաստիարակության գործում: Շնորհակալություն հայտնելով հանրապետության վարչապետին ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար՝ հյուրերը պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս աջակցելու հայրենանպաստ ծրագրերին:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ներկաների տարբեր հարցերին և անդրադառնալով հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններին, ընդգծել է, որ հայրենիքում արված ցանկացած ներդրում համարվում է հավերժական:

Հայերեն Русский

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ԹՐԻՓՓ-ի գործարկումը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան